Ավստրալացի պատգամավոր Ջեյսոն Ֆալինսկին խորհրդարանում ունեցած ելույթում խոսել է Հրանտ Դինքի մասին:
«Հրանտ Դինքն իր կյանքը նվիրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Նա լրագրողի կարիերան նվիրեց հայերի ողբերգության ճանաչմանը եւ երկու մշակույթների միջեւ հարաբերություններ հաստատելու փորձերին: Չնայած Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունների պատճառով ծայրահեղականների կողմից սպառնալիքներին՝ Դինքը շարունակեց պայքարը մարդու իրավունքների պաշտպանության համար»,- հայտարարել է նա:
Պատգամավորը պատմել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած միջոցառման մասին: Նշել է, որ իրեն հուզել է միջոցառման ժամանակ լրագրողի կնոջ՝ Ռաքել Դինքի խոսքը, որը հայտնել է ամուսնու գործը շարունակելու մտադրության մասին:





























