Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը NEWS.am–ի հետ զրույցում վստահեցրել է, թե եթե արդարացնի իրեն այդ պաշտոնում, ապա կշարունակի աշխատել նաեւ 2018 թվականից հետո։
«Եթե ես ինձ արդարացնեմ, այո, կշարունակեմ... լավ աշխատելով, արդյունավետ աշխատելով արդարացնեմ... ես փորձում եմ այդպես անել»,–ասել է ԱԺ նախագահը։
Նշենք, որ ԱԺ խոսնակի պաշտոնում 70–ամյա Արա Բաբլոյանի թեկնածության կապակցությամբ մեկնաբանություններ եղան, թե դա ժամանակվոր բնույթ է կրելու, ինչպես վարչապետի ու վերանշանակված նախարարների գործունեությունը։





























