Քալիֆորնիայի Վեհաժողովի հատկացումների հանձնաժողովը հավանության է արժանացրել օրենքը, որը քալիֆորնիական կենսաթոշակային կազմակերպություններին արգելում է ներդրումներ անել Թուրքիայի կառավարության հետ կապ ունեցող ընկերություններում:

Կենսաթոշակային կազմակերպությունները պետք է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող դաշնային օրենքի ընդունումից հետո վեց ամսվա ընթացքում չեղարկեն վերը նշված ցանկացած ներդրում:

Վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում արդարության համար իր պայքարին սատարելու համար:

«Եթե Թուրքիան շարունակի ֆինանսավորել նրանց, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը, նրանք ֆինանսական պատժի կենթարկվեն»,- հայտարարել է Նազարյանը:

Հանձնաժողովի կողմից հավանության արժանանալուց հետո օրենքը քննարկվելու եւ քվեարկության է դրվելու Քալիֆորնիայի Վեհաժողովում: