ՀՀ Վարչական դատարանն այսօր՝ մայիսի 31-ին, մերժել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի՝ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով հայցը:
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը դատարանի այս որոշումը համարեց ապօրինի, նա նշեց, որ բողոքարկելու է դատարանի որոշումը, այդ թվում նաեւ միջազգային ատյաններում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ խնդրելով անվավեր համարել ՀՀ ԿԸՀ-ի Երեւանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ 21.05.2017 թվականի թիվ 271-Ա եւ Երեւանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին 21.05.2017 թվականի 272-Ա որոշումները եւ, որպես անվավերության հետեւանք, կիրառել Երեւանի ավագանու նոր ընտրությունների նշանակումը:





























