Երեւանի Բագրատունյաց պողոտայում մայիսի 26-ին վրաերթի ենթարկված 4-ամյա Ա. Դ.-ին վիրահատել են: Այս մասին   NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը: Նա նշեց, որ վիրահատել են երեխայի աջ ոտքը, որի հյուսվածքները եղել են ջնջխված:

«Նրա վիրահատությունը տեւել է մի քանի ժամ, բայց երեխայի վիճակն արդեն դեպի լավն է գնում. գիտակցությունը տեղն է եւ նրան միացված արհեստական շնչառության ապարատն անջատվել է»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում 4-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել: Բագրատունյաց պողոտայում բեռնատարը վրաերթի է ենթարկել 4-ամյա Ա. Դ.-ին: