Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով հրավիրվել է Երեւանի նորընտիր ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության նիստ, որին մասնակցել են խմբակցության բոլոր 46 անդամները:
ՀՀԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով խմբակցության անդամներն ընտրել են խմբակցության ղեկավարին եւ քարտուղարին:
Միաձայն կողմ քվեարկությամբ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար է ընտրվել Սերգեյ Մկրտչյանը: Որպես խմբակցության քարտուղար առաջարկված Սուրեն Ներսիսյանի թեկնածությունը եւս հաստատվել է միաձայն:
Շնորհավորելով խմբակցության նորընտիր ղեկավարին եւ քարտուղարին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նրանց մաղթել է արդյունավետ աշխատանք:





























