Երեւան-Աստանա-Երեւան նոր չվերթի իրականացումը կնպաստի զբոսաշրջիկների երկկողմանի հոսքի ապահովմանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Եվս մեկ կարեւոր քայլ՝ ուղղված զբոսաշրջության զարգացմանը մեր երկրում․ Երեւան-Աստանա-Երեւան նոր չվերթի իրականացումը կնպաստի ինչպես զբոսաշրջիկների երկկողմանի հոսքի ապահովմանը, այնպես էլ համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ»,-նշել է վարչապետը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 31-ին Աստանայի եւ Երեւանի միջեւ ուղիղ չվերթ է բացվել։ Աստանա-Երեւան-Աստանա չվերթը տեղի կունենա շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի եւ շաբաթ: Թռիչքի տեւողությունը 3 ժամ 45 րոպե է:




























