ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելլային՝ երկրի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։





























