Հայաստանում ապակե տարայի համար չի կարելի մեկ անգամից ավելի ԱԱՀ գանձել։ NEWS.am -ի թղթակցին նման տեսակետ է հայտնել «Երեւանյան գարեջուր  («Կիլիկիա» ապրանքանիշ)  գործարանի գլխավոր տնօրեն Աշոտ Բաղդասարյանը։

Նշենք, որ հիմա կառավարությունում քննարկվում են շրջանառվող տարայի հարկադրման հարցերը։ Հիմա այն միայն մեկ անգամ է հարկվում ԱԱՀ-ով, երբ ապակու գործարանը (կամ մատակարարը) վաճառում է այն արտադրողին (պարենամթերքի, գինու եւ այլն)։

«Այդպես են անում ամբողջ աշխարհում։ Դրա համար էլ մենք համաձայն չենք, որ ապակե տարայից ԱԱՀ գանձվի դրա յուրաքանչյուր կրկնակի գործածման ժամանակ»,- հայտմել է Բաղդասարյանը։