Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Քայափընար եւ Յենիշեհիրի շրջաններում մեծ հանդիսավորությամբ են նշել PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) ստեղծման 32-րդ տարեդարձը։

Firat գործակալության փոխանցմամբ՝  Քայափընար եւ Յենիշեհիրի շրջաններում քուրդ երիտասարդները հավաքվել են եւ մեծ շուքով տոնել PKK-ի ստեղծման 32-րդ տարեդարձը։ Քուրդ երիտասարդները պարզել են PKK-ի դրոշները եւ Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանի նկարները, երգել եւ պարել։ Իրենց տոնակատարության վերջում նրանք հրավառություն են կազմակերպել եւ իրականացրել երթ։

Նշենք, որ PKK-ն Թուրքիայում, ԱՄՆ-ում ու Եվրոպայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։

Թուրքիայում հարյուրավոր քուրդ քաղաքական գործիչների նկատմամբ հարուցված են քրեական գործեր՝ PKK-ի հետ կապեր ունենալու եւ նրա օգտին քարոզչություն անելու մեղադրանքով։