Հայաստանի պետգնումների հայտարարությունները հասանելի կդառնան Եվրասիական միության գործընկերների համար: Հունիսի 7-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը` խոսելով ԵՏՄ շրջանակում հարկային եւ մաքսային համագործակցության մասին:

Գնումների մասին հայտարարությունները կտեղադրվեն ոչ միայն հայերեն, այլեւ ռուսերեն եւ անգլերեն:

«Սա մասշտաբային փոփոխություններիրց մեկն է, որը մենք անցկացրել ենք պետական մրցույթների թափանցիկության շահերից ելնելով: Պետական գնումների արդյունքների բողոքարկման խորհուրդը, որը մենք կստեղծենք օրենսդրական բարեփոխումների շրջանակում, կքննարկի նաեւ ԵՏՄ գործընկերների հնարավոր բողոքները»,- հայտարարեց Անանյանը: