Արաբական գերտերությունները պահանջների ցանկ են կազմում, որոնց կատարումից հետո կվերականգնեն Կատարի հետ խզված տնտեսական ու դիվանագիտական հարաբերությունները, հաղորդում է Wall Street Journal-ը։

Քննարկմանը մասնակցող արաբ եւ ամերիկացի պաշտոնատար անձինք հաղորդել են, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը եւ նրանց դաշնակիցները մտադիր են երաշխիքներ ստանալ, որ պաշտոնական Դոհան կդադարի ֆինանսավորել ծայրահեղականենրին։ Բացի այդ, նրանք պահանջում են, որ Կատարի ղեկավարությունը խզի կապերը «Մահմեդականե եղբայրներ»-ի ղեկավարության հետ։ Նրանք պահանջում են նաեւ կրճատել Al Jazeera հեռուստաալիքի գործունեության ծավալները։

Առաջիկայում պահանջների ցանկը կկազմվի եւ Դոհա կուղարկվի։