Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց 2017-29 թվականների սեփականաշնորհման ծրագիրը: Կողմ քվեարկեց 58 պատգամավոր, դեմ՝ 31:
Դեմ են քվեարկել «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները:
Ծրագրում ընդգրկված է 47 հաստատություն, այդ թվում՝ Ֆանարջյանի անվան ազգային ուռուցքաբանության կենտրոնը, Ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոնը, ինչպես նաեւ «Հայփոստ» ազգային փոստային օպերատորը եւ «Հայֆիլմ» կինոստուդիան:
Պետությունն ակնկալում է ցանկի 47 ընկերությունների վաճառքից 35-36 մլրդ դրամ (մոտ 74 մլն դոլար) ստանալ:





























