Լոնդոնի հյուսիսում մզկիթի մերձակայքում մարդկանց վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ոստիկանական ավտոմեքենայից օդային համբույր է ուղարկել։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը։

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 18-ի լույսի 19-ի գիշերը, երբ մահմեդականները երեկոյան աղոթքից հետո դուրս էին գալիս մզկիթից։ Հավատացյալներից մեկը շոգի պատճառով կորցրել է գիտակցությունը, եւ մարդիկ հավաքվել են նրա շուրջ։ Մի քանի րոպե անց մարդկանց բազմության մեջ մեծ արագությամբ բեռնատար է մխրճվել։ «Ես ուզում եմ սպանել բոլոր մահմեդականներին,եւ արդեն սկսել եմ»,- բղավել է վարորդը։

Զայրացած ամբոխից տղամարդուն պաշտպանել է մզկիթի իմամը՝ ոստիկաններին թույլ տալով ձերբակալել նրան։

Վերջին տվյալներով՝ վրաերթի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, 11-ը՝ վիրավորվել։