Թուրքիայում շարունակվում են սննդային թունավորումների շարքը։ Այս անգամ Այդըն նահանգի Քուշադասըի մանկապարտեզի սաներն են սննդային թունավորումով տեղափոխվել հիվանդանոց։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Այդընի Քուշադասըի մանկապարտեզներից մեկում կեսօրի ճաշից հետո երեխաները սկսել են վատ զգալ։ Սսնդային թունավորման նախանշաններով 56 երեխա է տեղափոխվել հիվանդանոց։

Անմիջապես ոստիկանություն է կանչվել մանկապարտեզի խոհարարը, ով պնդել է, որ ճաշին երեխաներին տվել է միայն հավով փլավ եւ թան։

Նշենք, որ օրեր առաջ էլԹուրքիայի Մանիսա նահանգի զորամասերից մեկում մոտ 800 զինվոր էր սննդային թունավորումով տեղափոխվել հիվանդանոց։