Թուրքիայի Քասթամոնու նահանգում Ռամադանի տոնական ընթրիքից հետո 38 զինվոր սննդային թունավորման նախանշաններով տեղափոխվել են հիվանդանոց։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Քասթամոնուի ժանդարմերիայի ուսումնական զորամասում Ռամադանի տոնական ընթրիքից հետո մի խումբ զինվորների մոտ սրտխառնոց է սկսվել։

Զորամասի բժիշը նախնական սննդային թունավորում է ախտորոշել, որից հետո 38 զինվոր տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մի մասը զորամասի բուժկետում են բուժօգնություն ստացել։

Նշենք, որ վերջին մեկ ամսում սա Թուրքիայում զինվորների սննդային թունավորման 3-րդ դեպքն է։