Ֆրանսիայի կառավարությունը լքել են արդարադատության նախարար Ֆրանսուա Բայրուն եւ Եվրամիության հետ կապերի ու արտաքին գործերի նախարարին կից եվրոպական հարցերով նախարար Մարիել դե Սարնեզը, հայտնում է BFMTV-ն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ հրաժարականի դիմում է գրել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սիլվի Գուլարը: Բոլոր հրաժարականները կապված են նախնական քննության հետ, որը դատախազությունը սկսել է «Դեմոկրատական շարժում» (MoDem) կուսակցության բարձրաստիճան անձանց դեմ: Երեք նախարարներն էլ տարբեր ժամանակներում եղել են նրա ղեկավարության կազմում:





























