Մեծ Բրիտանիայի կառավարությունը Brexit-ի հարցով բանակցություններում առավելագույն լայն կոնսենսուսի կհասնի: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը` ելույթ ունենալով խորհրդարանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով` կառավարության առաջնային խնդիրն է առավել ձեռնտու պայմանագրի ապահովումն այն չափով, թե երկիրն ինչպես կլքի Եվրամիությունը. «Իմ նախարարները հավատարիմ են խորհրդարանի, երկրի ինքնավար վարչական շրջանների, գործարար շրջանակների եւ այլոց հետ համագործակցությանը, որպեսզի Եվրամիության սահմաններից դուրս երկրի ապագայի վերաբերյալ առավելագույն լայն կոնսենսուս ստեղծվի»:

Դաշինքին երկրի անդամակցությունը դադարեցնելու պայմանների շուրջ պաշտոնական բանակցություները Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ մեկնարկել են հունիսի 19-ին: Դրանք կտեւեն մինչեւ 2018 թվականի նոյեմբերը, որից հետո ազգային խորհրդարանները ձեռք բերված գործարքը պետք է վավերացնեն 6 ամսվա ընթացքում: