Թաիլանդի ոստիկանությունը 19-22 տարեկան 4 մարդու է ձերբակալել, որոնք Թաիլանդի հյուսիսային մայրաքաղաքից Բանգկոկ աֆետամին տեսակի թմրանյութի մեկ միլիոն դեղահաբ են փորձել տեղափոխել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Bangkok Post-ը։
Թմրանյութի 500 փաթեթներից յուրաքանչյուրում 2000 դեղահաբ է եղել։ Այն թաքցրել էին երկու փիքափ ավտոմեքենաներից մեկում, որոնք միաժամանակ էին ընթանում։
Առաջին հարցաքննությանը ձերբակալված երիտասարդներից մեկը քննիչներին հայտնել է, որ բոլոր չորսին էլ վարձել են թմրավաճառները՝ թմրանյութերը Փաթհում Թհանի գավառի Թալաթ Թհայ շուկայի շրջան տեղափոխելու համար, որը գտնվում է Բանգկոկի մերձակայքում։





























