Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսնուն` Էդինբուրգի դուքս Ֆիլիպին հիվանդանոցից դուրս են գրել, հայտնում է Telegraph-ը:
96-ամյա Ֆիլիպը հոսպիտալացվել էր ինֆեկցիայի պատճառով նախազգուշական նկատառումներով: Նա 2 գիշեր է անցկացրել թագավոր Էդուարդ VII-ի անվան կլինիկայում:
Պալատից հրաժարվել են քննարկել Ֆիլիպի առողջական ներկա վիճակի մանրամասները:





























