Մոսկվայի Սավելեւսկի դատարանը կքննարկի ավտոարշավորդ Մարա Բաղդասարյանի գործը՝ հարկադիր աշխատանքից խուսափելու պատճառով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով դատարանի մամուլի քարտուղար Կոնստանտին Տիմոշենկոյին։

«Բաղդասարյանին տանում են 353-րդ դատարան»,- ասել է նա։ Նախնական տվյալներով՝ նրան պատասխանատվության կենթարկեն ՌԴ Քրեական օրենսգրքի 4 հոդվածի 20.25-րդ մասով, ինչն առավելագույնը ենթադրում է 15 օրվա կալանք։ 

Հաղորդագրությունում նշվում է նաեւ, որ դատական կատարածուները Բաղդասարյանի նկատմամբ «վարչական պատժից խուսափելու» հոդվածով արձանագրություն են կազմել, որը կփոխանցվի դատարանի քննությանը: