Հունիսի 26-ին, ժամը 00.30-ին, Երեւան քաղաքի Օրթոպետիկ հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ նախաբազկի փակ վնասվածքային հոդախախտ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 59-ամյա քաղաքացուհի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա մարմնական վնասվածքը ստացել է հունիսի 26-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Հարթավան գյուղում որդու վարած «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայով անասնագոմի պատին հարվածելու հետեւանքով:

Կատարվում է քննություն: