Երեւանում, հունիսի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 21:40-ի սահմաններում, 31-ամյա Արմինե Գ.-ն՝ իր վարած «Mersedes» մակնիշի 13 AG 003 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Էջմիածին ավտոճանապարհին՝ Երեւանյան փողոցում, հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին, ով միջին տարիքի տղամարդ է, տեղափոխել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, վրաերթի ենթարկվածը՝ գիտակցության չգալով, մահացել է:
Ավտոմեքենան դեպքի վայրից հեռացրել էին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
.jpg)




























