Կառավարության ծրագրի հաստատմամբ կարող ենք ազդարարել գործադիր իշխանության նոր շրջափուլի մեկնարկը: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, կառավարությանում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մեր խնդիրն է այդ շրջափուլն անցկացնել հարովրինս անդյունավետ եւ անցնցում»,-ընդգծեց նա:

«Շնորհավորում եմ բոլորին պաշտոններում նշանակվելու, ավելի ճիշտ կլինի ասել, հիմնականում՝ վերանշանակվելու առթիվ, ապահովել գործադիր աշխատանքի շարունակակականությունը։ Կան բոլոր հնարավորությունները նախկինում սկսած ծրագրերը հաջողությամբ ավարտելու համար», - ասաց ՀՀ նախագահը։

Նա ընդգծեց, որ մայրաքաղաքի ավագանու ընտրություններով ՀՀԿ ավարտեց 2017 թվականի ընտրական շրջանը։

«Անցած ընտրություններում ՀՀԿ-ն ստացավ անհրաժեշտ վստահության քվեն իր աշխատանքը շարունակելու համար: Մեր ստացած մանդատը բավարար էր միայն ՀՀԿ-ի ուժերով կառավարության ձեւավորելու համար, սակայն մենք որոշեցինք շարունակել նախկինում ստեղծված ձեւաչափով համագործակցությունը: ՀՅԴ-ի մեր գործընկերների հետ միասին ձեւավորված կառավարությունն ունակ է լուծելու իր առջեւ դրված բոլոր խնդիրները»,-ընդգծեց ՀՀ նախագահը: