ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 29-ին մեկնել է Բրյուսել` ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների պաշտպանության նախարարները քննարկելու են Աֆղանստանում տիրող իրավիճակը եւ Աֆղանստանում կայունության հաստատմանն ուղղված` ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող առաքելության հետագա գործողությունների ծրագիրը:

Այցի ընթացքում նախատեսվում են նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումներ ՆԱՏՕ-ի, ԵՄ եւ գործընկեր երկրների պաշտոնյաների հետ: