Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 30-ին, ժամը 21:10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Վարդանանց փողոցում՝ շուկայի մոտակայքում, Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի տանիքի ծածկից մի կտոր ընկել է լարերի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պոկվել է մարզադաշտի տանիքի երկաթե կառուցատարրերից մի կտոր՝ մոտ 150 քմ եւ ընկել լարերի վրա:

Փրկարարները սահմանազատել են տարածքը եւ հերթապահել՝ մինչ էլ. ցանցի աշխատակիցների՝ կանչի վայր հասնելը: