Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Խանջյան փողոցի թիվ 13 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 30-ամյա Լեւոն Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա թիվ 46 երթուղային ավտոբուսի սրահում գողացել է 52-ամյա Ռուզաննա Գ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար եւ փաստաթղթեր:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:





























