SAS սուպերմարկետում նախօրեին կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է: Փաստինֆո-ի տեղեկություններով՝ ավազակային հարձակման մեջ կասկածվում է ռաբիս երգիչ՝ Վարդան անունով:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, տվյալներ ձեռք բերել կասկածյալի ինքնության վերաբերյալ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 30-ին՝ ժամը 04:15-ի սահմաններում, Երեւանում գործող սուպերմարկետներից մեկում, անհայտ անձը դանակով գանձապահի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով,  դրամարկղից  հափշտակել է խոշոր չափի կանխիկ գումար՝ 600 հազար դրամ, ապա՝ դիմել փախուստի: