Շիրակի մարզի Արեւշատ գյուղում հունիսի 2-ին 3.5 տարեկան երեխա է մահացել: NEWS.am-ի հետ զրույցում Փանիկի առողջության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Ամբակում Սերոբյանը նշեց, որ երեխան ունեցել է մանկական ուղեղային կաթված, նա հանկարծամահ է եղել տանը:

«Երեխան Մեղրաշենի բնակիչ էր, բայց այդ օրը մոր հետ Արեւշատում է գտնվել: Շատ ծանր վիճակում էր երեխան եւ ծնողների, եւ բժիշկների կողմից հերոսություն էր, որ նա ապրել է այսքան»,-ասաց նա: