2016 թվականին հայ դպրոցականները 5 ոսկե մեդալ են նվաճել Թուրքիայի Տրաբզոն քաղաքում անցկացված համաշխարհային Գիմնազիադայում։ Այս մասին հուլիսի 3-ին հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը՝ 2016 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումներում ելույթի ժամանակ։

Նրա խոսքով՝ հայ դպրոցականները նվաճել են նաեւ 2 արծաթե եւ 8 բրոնզե մեդալ։ Թիմային ստուգարքում Հայաստանը 10-րդ տեղն է զբաղեցրել։

Իսրայելում կայացած մրցույթում հայ դպրոցականների թիմն առաջին անգամ եզրափակիչ փուլ դուրս եկավ եւ զբաղեցրեց 7-րդ տեղը։ Իսկ Սերբիայում վոլեյբոլիստները հաղթահարել են միավորների անցողիկ շեմը՝ 2018 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։