Չինացի գյուղացի Լո Յուանպինը, Վլադիմիր Պուտինի նմանակը, պատմել է, որ չնայած իր «հանրահայտ» դեմքին, ոչ մի կերպ չի կարողանում իր համար կին գտնել, հայտնում է The Sun-ը։

Գյուղացին ապրում է  Անխոյ նահանգի հեռավոր գյուղերից մեկում։

Լո Յուանպինն արդեն հուսահատվել է երկրորդ կեսի որոնումներից, փաստորեն Պուտինին նրա զարմանալի նմանությունը ոչ փառք, ոչ հարստություն, ոչ էլ սեր են  երաշխավորում։

Համաշխարհային լրատվամիջոցները Վլադիմիր Պուտին չինացի նմանակին նկատել էին դեռ 2011-ին։ Երկուսն էլ երկնագույն աչքերով են, գրեթե նույն հասակի, բարձր ու լայն ճակատով, բարակ շրթերով ու նեղ քթով։

Բայց լրատվամիջոցների ուշադրությունը չի բարելավել Լո Յուանպինի կյանքը։

Գյուղացու խոսքով ինքը չի կարողանում ամուսնանալ իր նյութական վատ դրության պատճառով։