Բրիտանիան Եվրամիությունից դուրս գալուց հետո չի կարողանա օգտվել միության գործընկերների հետ «անսահմանափակ» առեւտրից: Այս մասին հայտարարել է Brexit-ի հարցերով բակացություններում ԵՄ գլխավոր բանագնաց Միշել Բարնիեն` ելույթ ունենալով Բրյուսելում ԵՄ կոմիտեի նիստում, փոխանցում է AP-ն:
Նրա խոսքով` անկախ ամեն ինչից, ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը բացասական հետեւանքներով է հղի: Ըստ որում` նա նշել է, որ հետեւանքներն առավել վատթար կլինեն, եթե ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան չկարողանան համաձայնության գալ դուրս գալու ժամկետների հարցում, եւ «խելամիտ արդարացում» չկա համաձայնության հասնելու ձախողման հարցում: Սակայն նա պնդել է, որ ԵՄ-ը չի փորձում Մեծ Բրիտանիային պատժել այն բանի համար, որ երկիրը որոշել է Եվրամիությունը լքել:





























