Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությանը հասանելի կլինեն Կատարում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, եթե որոշակի մարդկանց կամ կառույցների մասին հարցեր առաջանան։ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտնել է, որ BND-ն կդառնա ահաբեկչությանն աջակցելու կապակցությամբ Կատարի հասցեին հնչող մեղադրանքների պարզաբանմանն ուղղված ջանքերի մի մասը, հայտնում է DW-ը։
Նրա խոսքով Կատարը համաձայնել է «բացել իր բոլոր գրքերը», եթե գերմանական հետախուզության մոտ հարցեր ծագեն որոշակի մարդկանց կամ կառույցների մասին։
Նշենք, որ Գաբրիելը ավարտել է Ծոցի երկրներով իր շրջագայությունը՝ այդ թվում այցելել է Սաուդյան Արաբիա, Կատար ու Քուվեյթ՝ արաբական երկրների ու Դոհայի հարաբերություններում սկսված ճգնաժամի կապակցությամբ։
Գաբրիելի խոսքով տարածաշրջանում ռազմական էսկալացիայի սպառնալիքը, որից վախենում էին սկզբում, արդեն ռիսկային չէ։ Նրա կարծիքով, որոշակի առաջընթաց կա, բայց մինչեւ ճգնաժամի կարգավորում դեռ հեռու է։ «Հիմա մենք կարող ենք սկսել ուսումնասիրել ահաբեկչությանն աջակցելու մասին պնդումները»,- նկատեց նա։





























