Հուլիսի 4-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Աբովյանի պուրակի մոտից բերման են ենթարկել 18-ամյա Արտակ Կ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.20-ին, Արտակ Կ.-ն թիվ 63 երթուղու ավտոբուսի սրահում 44-ամյա Սոֆիկ Ու.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար եւ փաստաթղթեր:
Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:





























