Հարկավոր է մտածել այն մասին, թե ինչպես կարելի է հայոց բանակը համալրել պայմանագրային զինծառայողներով: Հուլիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովում 2016 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ունեցած ելույթում այս մասին հայտարարեց պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Նա հավելեց, որ աշխատանք է տարվում սերժանտներին պայմանագրային հիմունքով ծառայության անցումն ապահովելու, ինչպես նաեւ երկրում զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ: