Պակիստանում քաղաքական գործիչ է սպանվել։ Reuters-ի փոխանցմամբ Քվետտա քաղաքում սպանել են տարածաշրջանային կուսակցության առաջնորդ Մալիք Նավիդին։ Երկու անհայտ անձիք մոտոցիկլետներով մոտեցել են այն մեքենային, որի մեջ Նավիդն էր գտնվում ու կրակ են բացել։ Քաղաքական գործիչն ու նրա թիկնապահը մահացել են հիվանդանոցի ճանապարհին։
Նավիդը Բելուջիստանի ընդդիմադիր ազգային կուսակցության առաջնորդն էր, որը կողմ է բնիկ բնակչությանը լրացուցիչ միջոցներ հատկացնելուն։





























