Ռուսաստանը պարբերաբար փորձում է ամրապնդել իր կապերը Չինաստանի հետ, ներկյացնելով դա որպես այլընտրանք Արեւմուտքի հետ հարաբերություններին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հուլիսի 6-ին ասել է «Մոդուս վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
Չինաստանի հետ մերձեցման այդ փորձերը նա համարում է յուրատեսակ պատասխան Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցներին ու Կրեմլը ամեն կերպ փորձում է ցուցադրել այդ ուղղությամբ իր հաջողությունները։ Սակայն Պապյանի խոսքով ամեն ինչ իրականում այլ կերպ է ։ «Նախ նույնիսկ ծավալների առումով Չինաստանի հետ հարաբերությունները չեն կարող լրացնել այն բացը, որը առաջացել է Արեւմուտքի պատճառով, ու ամենակարեւորը տեխնոլոգիաների հարց է։ Նույնիսկ Չինաստանը չունի դրանք, դրա համար ել ստիպված է լինում ներմուծել ամեն ինչ ու դրանով իսկ կախում ունենալ Արեւմուտքից»,- պարզաբանեց Արա Պապյանը։
Արա Պապյանի խոսքով Ռուսաստանը չափից լավատեսաբար է տրամադրված ռուս- չինական հարաբերությունների հարցում, համարելով, որ Պեկինն էլ է հավասարաչափ կախված այդ հարաբերություններից, ինչն իրականում այդպես չէ։





























