ԱՄՆ, Ճապոնիայի ու Հարավային Կորեայի առաջնորդները քննարկել ե Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը՝ այն անվանելով խոշոր էսկալացիա ու խոստացել են առավելագույն ճնշում գործադրել Փհենյանի կողմից միջուկային սպառնալիքին դիմակայելու համար, հայտնում է AP-ն։

Արձակումը «լուրջ էսկալացիա էր, որն անմիջականորեն խախտում է ՄԱԿ ԱԽ մի քանի բանաձեւեր ու պատկերավոր ցույց տալիս այն աճող սպառնալիքը, որը Հյուսիսային Կորեան ներկայացնում է ԱՄՆ-ի, նրա հարեւանների ու ամբողջ աշխարհի համար»,- ասվում է Դոնալդ Թրամփի, վարչապետ Սինձո Աբեի ու նախագահ Մուն Ջեինի հայտարարության մեջ։

«Նախագահ Թրամփը հաստատել է ԱՄՆ պարտավորությունը՝ պաշտպանել Կորեայի հանրապետությունն ու Ճապոնիան, օգտագործելով իրենց ավանդական ու միջուկային հնարավորությունների ամբողջ սպեկտրը»,- նշվում է հայտարարության մեջ։