Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտնել է, որ շուտով 60 օրով կերկարացնի ռազմական դրությունը երկրի հարավում, հայտնում է AP-ն։

Նրա խոսքով, ինքը պատրաստ է չեղարկել ռազմական դրությունը միայն այն դեպքում, եթե զինվորականներն ու ոստիկանությունը հայտնեն, որ վտանգը վերացել է։

Հիշեցնենք, որ Մաուտե խմբավորման զինյալները, որոնք հավատարմության երդում են տվել ԻՊ-ին, արդեն երկու ամիս պաշարել են Մարավի քաղաքը։