Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է 19-ամյա պատանու՝ Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, հայտնում է AP-ն։

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, երիտասարդը կալանավորվել է Լիվերփուլի օդանավակայանում՝ ահաբեկչության մեջ կասկածանքով։

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ Սալման Աբեդին, որը ահաբեկչություն էր իրականացրել Մանչեսթերի համերգասրահում մայիսի 22-ին, չի եղել ընդարձակ ցանցի մի մասը, բայց քննիչները համարում են, որ եղել են մարդիկ, որոնք գիտեին պատրաստվող ահաբեկչության մասին։

Հիշեցնենք, որ ահաբեկչության հետեւանքով զոհվել էր 22 մարդ, մոտ 60-ը վիրավորում էր ստացել։ Ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 20 կասկածյալների, բայց նրանք բոլորը ազատ են արձակվել առանց մեղադրանքների առաջադրման։