Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Մալաթիայի եւ Կենտրոնական բաժինների,  եւ   Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ հուլիսի 7-ին, ժամը 14.30-ին, Ամերիկյան փողոցից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Յուրի Մ.-ն։

Նա հունիսի 15-ից Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի  258 հոդվածի (խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով: