Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը Աբխազիայում տուժել է ճանապարհային պատահարի հետեւանքով, որտեղ գտնվում էր պետական այցով, հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով բժշկական շրջանակներում աղբյուրին:
«Հարավային Օսիայի նախագահի ավտոշարասյունը Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիում ճանապարհային պատահարի մեջ է հայտնվել: Հարավային Օսիայի ղեկավարի կյանքին ոչինչ չի սպառնում, սակայն նա դեռեւս Հանրապետական հիվանդանոցում է»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրը նշել է, որ վթարի հետեւանքով տուժել են նաեւ Բիբիլովի 2 թիկնապահները, որոնց արդեն վիրահատել են:
Գործակալությունը ճշտում է վթարի պատճառները: Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:
Անատոլի Բիբիլովը Հարավային Օսիայի 4-րդ նախագահն է, այս պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի ապրիլի 21-ից: Մինչ այս եղել է խորհրդարանի խոսնակը:
Նախագահի կարգավիճակում նրա առաջին այց Աբխազիա սկսվել է հուլիսի 7-ին:





























