ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կա: G20-ի գագաթնաժողովի արդյունքներով կայացած ասուլիսում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՏԱՍՍ-ը:
Նախագահի խոսքով՝ «հեռուստատեսային» Դոնալդ Թրամփը տարբերվում է իրականից, նրա հետ հարաբերությունները կօգնեն վերականգնել ԱՄՆ-ի հետ կապերը: Պուտինը նաեւ նշել է, որ Թրամփն ի գիտություն է ընդունել եւ համաձայնել է Ռուսաստանի կողմից ընտրությունների չմիջամտելու մասին փաստարկները:
Վլադիմիր Պուտինը նաեւ նշել է, որ տեղեկատվության անվտանգության հարցերով Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի աշխատանքային խմբերը թույլ կտան խուսափել ուրիշի գործերին միջամտության թեմայով շահարկումներից:





























