Վճռականորեն դատապարտում եմ Համբուրգում կազմակերպված բողոքի ակցիաները: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Վճռականորեն դատապարտում եմ բռնությունը: Նրանք, ովքեր նման գործողությունների են դիմում, գործում են մեր ժողովրդավարական կարգի դեմ»,- ասել է Մերկելը:
Նա ցույցերի ժամանակ տուժած մարդկանց օգնություն է խոստացել: Մերկելը նաեւ նշել է, որ ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեի հետ արդեն քննարկել է այդ հարցը:
Համբուրգում ոստիկանական գործողությունը, Մերկելի խոսքով, «մանրակրկիտ ծրագրված» էր:





























