Երեք կանայք ամուսնացել են Քրիստոսի հետ եւ Դեթրոյթի մայր տաճարում առաքինության երդում տվել։
41-ամյա Լորի Մալաշանկոն, 42-ամյա Քարեն Էրվինն ու 40-ամյա Թերեզա Ջորդանը միանձնուհիներ չեն եւ որեւէ կրոնական կազմակերպության չեն պատկանում։ Նրանք պատրաստվում են շարունակել աշխատել՝ ինչպես նորմալ մարդիկ։
Կանայք երդվել են ողջախոհ լինել եւ իրենց Քրիստոսին նվիրել։ Տաճարում բազմաթիվ մարդիկ էին հավաքվել՝ ինչպես սովորական հարսանիքի ժամանակ, հաղորդում է Daily Mail-ը։
Մինչ արարողությունը նրանք մի քանի տարի մշտապես հանդիպել են՝ աղոթելու եւ հետագա ծրագրերի մասին խոսելու համար։






























