Քալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը ստորագրել է օրինագիծը, համաձայն որի՝ նուշը, հունական ընկույզը, պեկանը, պիստակը նահանգի ընկույզներ են դարձել։ Նման արտասովոր օրենքի համար պատճառ են դարձել տարրական դպրոցներից մեկի աշակերտները։ Երեխաները նկատել են, որ Քալիֆորնիան կատակով անվանում են նաեւ The Land of Fruit and Nuts', ինչն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ Քալիֆորնիայում պաշտոնապես ընկույզներ չկան։ Նրանք նամակ են գրել նահանգի ներկայացուցիչ եւ օրենսդիր ժողովի անդամ Ադամ Գրեյին՝ պահանջելով նուշը դարձնել նահանգի պաշտոնական ընկույզ։
Գրեյն ընդունել է երեխաների պահանջը՝ քվեարկության դնելով համապատասխան օրինագիծը։ Նրանցից մի քանիսը նույնիսկ Կապիտոլիումում են հայտնվել՝ օրինագծի լսումներին մասնակցելու համար։ Բայց պարզվել է՝ Քալիֆորնիայում շատ ընկույզներ են աճում, եւ նուշին կողքին ավելացան մյուսները։
USA.ona-ի փոխանցմամբ՝ Քալիֆորնիային է բաժին ընկնում ԱՄՆ-ում պիստակների 98 տոկոսը եւ ընկույզի առեւտրային մատակարարումների 99 տոկոսը։





























