Հուլիսի 12- ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը։
Քննարկվել են 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները, նախանշվել առաջիկա ծրագրերը:
Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ հանձնաժողովի գործունեությունը մեծ նշանակություն ունի անհայտ կորած անձանց որոնման, գերության մեջ հայտնվող ՀՀ քաղաքացիներին հայրենադարձելու աշխատանքների եւ նրանց ընտանիքներին ցուցաբերվող օգնության առումով:
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումները, հանդես եկել առաջարկություններով:




























