Սերբիան պետք է բարեփոխումներ իրականացնի պետական կառավարման ու կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում՝ հաշվի առնելով ԵՄ անդամ դառնալու իր ձգտումները։ Այս մասին հայտնել է ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկը՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ բանակցություններից հետո, փոխանցում է AP-ն։

Նրա խոսքով, ԵՄ-ին Սերբիայի անդամակցության ժամկետները կախված են նրանից, թե որքանով արագ Բելգրադը կկարողանա իրականացնել բարեփոխումները ։ Ընդ որում Տուսկը նշել է, որ վերջնական նպատակը պարզ է՝ լիարժեք անդամակցություն։

Վուչիչը խոստովանել է, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու կապակցությամբ, դեռ անհնար է որոշել ԵՄ-ին Սերբիայի անդամակցության ժամկետները։