Չինական գյուղի բնակիչները հայց են ներկայացրել Նիդեռլանդների դատարան՝ պահանջելով վերադարձնել վանականի առեւանգված մումիան, որը ավելի քան հազար տարեկան է, հայտնում է BBC-ն։

Բուդդայի փայտյա արձանի մեջ ամփոփված վանականի աճյունը գողացվել է 1995-ին Ֆուցզյան նահանգի Յանչուն գյուղի տաճարից։

Յանչունի բնակիչները իրենց հայցում պնդում են, որ հոլանդացի կոլեկցիոները, որի դեմ իրենք հայց են ներկայացրել, այդ արձանը Հոնկոնգում է ձեռք բերել 1996-ին ։

Վերջին տարիներին չինական իշխանոթյունները արշավ են սկսել արտեֆակտները Չինաստան վերադարձնելու համար՝  հայտնելով, որ դրանք առեւանգվել են օտարերկրացիների կողմից։

Սակայն առայսօր այդ փորձերը հազվադեպ են հաջողություն ունեցել։

Այս գործը նաեւ բարդանում է նրանով, որ հոլանդացի կոլեկցիոներ Օսկար վան Օվերրեմը 2015-ին Բուդդայի այդ արձանը ենթադրաբար փոխանակել է մի քանի բուդդայական արտեֆակտերի հետ, որոնք ստացել է մեկ այլ արթ դիլերից, որի անունը չեն հրապարակում։

Արձանի գտնվելու վայրը անհայտ է։

Այդ արձանը պաշտամունքային է եղել գյուղի բնակիչների համար։

Մի քանի տարի առաջ արձանը հետազոտել էին ռենտգենյան ճառագայթների միջոցով ու ներսում հայտնաբերել վանականի մումիֆիկացված աճյունը, որը հազար տարեկան էր։