Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեբեդինսկու Լեռնահարստացուցիչ կոմբինատի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ պատմել է, որ քնել է ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Հարցազրույց Պուտինի հետ» ֆիլիմի դիտմանը, սակայն ծրագրել է այն մինչեւ վերջ դիտել, փոխանցում է «Դոժդը»:
Պուտինի խոսքով` ֆիլմը դիտել է օդանավում, երբ վերադառնում էր արտասահմանյան գործուղումից, եւ քնել է: «Արձագանքներից ելնելով` այնտեղ ամեն ինչ օբյեկտիվորեն է ներկայացված»,- ասել է նա:
Կոմբինատի աշխատակցուհիներից մեկը նախագահին հարցրել է, թե հետագայում իր մասին Սթոունի ֆիլմի շարունակությունը կնկարահանվի՞: «Լսեք, դրա մեղավորը պարոն, ընկեր Պեսկովն է: Նա չքացել է»,- ասել է Պուտինը` նշելով, որ մամուլի քարտուղարը սենյակում չէ:
Նա պատմել է, որ երբ Պեսկովն առաջարկել է Սթոունի հետ շփվել, ինքը ճշտել է, թե դա ինչ նպատակ ունի եւ արդյոք Սթոունը օբյեկտիվ կլինի: Նախագահի խոսքով` Պեսկովն իրեն համոզել է, որ դա անհրաժեշտ է ամերիկյան լայն հանրությանը, իսկ Սթոունը «շատ կարգին մարդ է»:
«Ես համաձայնվեցի, բայց այն չեմ դիտարկել որպես նախագիծ: Ցանկանում եմ, որ հասկանալի լինի, թե դա ինչպես է տեղի ունեցել: Մամուլի քարտուղարը մոտեցավ եւ ասաց` մենք ձեզ համար ժամանակ ենք գտել, վաղը կգան: Ես դուրա եկա, հետո հեռացա եւ անմիջապես նրանց մասին մոռացա»,- հիշել է Պուտինը:




























